Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԶՉԻ ՄԱՀԸ

Սեպտեմբեր 06,2011 00:00

Շաբաթ օրը Երեւանի գերեզմանատներից մեկում հողին հանձնվեցին 20 օր առաջ դժբախտ պատահարի զոհ դարձած հայր եւ որդի Մանվել եւ Դավիթ Մալոյանները:
60-ամյա Մանվել Մալոյանը Գվատեմալայի թեթեւ ատլետիկայի ազգային հավաքականի մարզիչն էր: 30-ամյա Դավիթն էլ վերջերս էր գնացել Գվատեմալա: Մեր տեղեկություններով, Մալոյանների մեքենային բախվում է տեղացիների ավտոմեքենաներից մեկը: Երբ մարզիչը դուրս է գալիս մեքենայից՝ պարզելու հանգամանքները, կրակում են նախ նրա, ապա որդու ուղղությամբ:
Դավթի կինը հղի է եւ 1 ամիս հետո կծնվի երեխան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել