Մալաթիա-Սեբաստիա համայնքի Արարատյան մասիվում գործող թիվ 81 մանկապարտեզի ճանապարհն անբարեկարգ է: Ծնողների խոսքերով, ճիշտ է՝ քարուքանդ այդ հատվածը կենտրոնական մուտքը չէ եւ մանկապարտեզի հետնամասն է, բայց շատ փոքրիկներ այդ ճանապարհով էլ են գնում-գալիս:
«Մանուկներն ընկնում են՝ ոտք ու ձեռք վնասում, կոշիկների մեջ քարեր են ընկնում, դիմել ենք մեր վարչական շրջանի պատասխանատուներին, բայց առայժմ արձագանք չկա»,- մեզ հետ զրույցում իրենց դժգոհությունը ներկայացրին ծնողները: Նշյալ մանկապարտեզի հարեւանությամբ գործում է նաեւ դպրոց եւ շատ աշակերտներ նույնպես այդ ճանապարհով են գնում-գալիս: