Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՆՑ ԱՄՐԱԳՈՏՈՒ

Սեպտեմբեր 06,2011 00:00

\"\"Կառավարության այս տարվա անդրանիկ նիստի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը պետական չինովնիկներին հրահանգել է, որ խստագույնս պահպանեն կառավարության կողմից ներդրված ԱՊՊԱ կտրոնների պարտադիր տեղադրումը, իսկ ավտոմեքենան վարելիս վարորդն ու նրա կողքի ուղեւորը պարտադիր կրեն ամրագոտիներ: Վարչապետի բանավոր հանձնարարականը կառավարության աշխատակազմը գրավոր փոխանցել էր ոստիկանապետին, մարզպետներին եւ ճանապարհային ոստիկանության պետին: Շաբաթ օրը ականատես եղանք, որ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը եւ նրա վարորդը ծառայողական «Տոյոտա Պրադո» ՊՆ 0003 Մ համարանիշի մեքենայով երթեւեկում էին առանց ամրագոտին կապելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել