Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՇՆԱՆԸ՝ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈ՞ՒՆ

Սեպտեմբեր 06,2011 00:00

«Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը երեկ «Հայելի» ակումբում հայտարարել է, թե Հայ ազգային կոնգրես-կոալիցիա երկխոսության կնքահայրը Միացյալ Նահանգներն էր, իսկ այն առկախեց ՌԴ-ն. «Ռուսաստանը, եւ արդարացիորեն, սա դիտել է որպես մի գործիք, որն իր ազդեցությունը կասեցնում է Հայաստանում»: Մանուչարյանն իր տեսակետը հիմնավորել է՝ հավելելով, որ երկխոսության առկախման իրական պատճառը ոչ թե Կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանի կալանավորման փաստն է, այլ այն, որ առաջ շարժվելու բանաձեւը չէր գտնվել: Աշոտ Մանուչարյանը ներքաղաքական հետաքրքիր աշուն է կանխատեսում, ընդհուպ մինչեւ չի բացառում աշնանը արտահերթ ընտրությունների անցկացումը՝ ժողովրդական ապստամբության ճնշմամբ: Ըստ նրա, այսօր ապստամբության պատրաստ է հասարակության 99.9 տոկոսը, անգամ օլիգարխները: Ապստամբություն ասելով Մանուչարյանը նկատի չունի զենքով իրար վրա կրակելը. «Այդ ապուշության շրջանակը Հայաստանն անցել է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել