Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՈՒԺԿԵՏՈՒՄ՝ 10 ԺԱՄ ԱՆՕԳՆԱԿԱՆ

Սեպտեմբեր 06,2011 00:00

«ԼՂՀ «Եղնիկներ» զորամասում օգոստոսի 26-ին սպանված Աղասի Աբրահամյանը 10 ժամ անօգնական վիճակում մնացել է բուժմասում, հետո նրա նկատմամբ կրկին բռնություն է կիրառվել»,- երեկ մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ զինդատախազ Գեւորգ Կոստանյանը: «Մենք ունենք երկու էպիզոդ գումարտակում տեղի ունեցած ծեծի եւ բռնության, որոնց արդյունքում տուժողն իրեն սկսել է վատ զգալ, գիտակցությունը կորցրել է եւ վայր ընկել: Որոշ ժամանակ անց տեղափոխվել է զորամասի բուժկետ, որը գումարտակից մոտ 30 կմ հեռավորության վրա է: Այնուհետեւ նա 10 ժամ գտնվել է բուժկետում, ըստ նախնական տվյալների՝ անօգնական վիճակում, ինչին գումարվել է նաեւ բուժկետի ծառայության պետի կողմից բռնության կիրառման էպիզոդը: Մի քանի ժամ անց տուժողը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, որտեղ եւ արձանագրվել է մահվան փաստը»,- շարունակեց զինդատախազը: Այս գործով կա 1 կալանավորված սպա եւ 1 ձերբակալված զինծառայող: Ժամկետային զինծառայողին մեղադրանք է առաջադրվել Քր. օր.-ի 359 հոդվածի առաջին կետով՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնները խախտելը, որը պատժվում է առավելագույնը երկու տարվա ազատազրկմամբ: «Սպանություն» հոդվածով դեռեււս ոչ մի մեղադրանք չի առաջադրվել»,- ասաց զինդատախազը, որը նաեւ չբացառեց, որ հնարավոր են նոր ձերբակալություններ էլ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել