Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԸ՝ ԲԱՆԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂԻ ՊԱՏՃԱՌ

Սեպտեմբեր 06,2011 00:00

Ռազմական ոստիկանության Շիրակի մարզային վարչության նախկին պետ Աշոտ Զաքարյանը հայտարարել էր. «2000թ.-ից սկսած բանակ մուտք գործեց «չաստ նայողի» ինստիտուտը: Դա արդեն կայացած «համակարգ» է, որտեղ տիրում են հանցավոր աշխարհի «վարքերն ու բարքերը», որտեղ զինծառայողների հարաբերությունները կարգավորվում են ոչ թե զինվորական կանոնագրքի պահանջներով, այլ փողոցում տիրող «գողական օրենքներով»: Պատասխանելով «Ազատություն» ռ/կ-ի հարցին, թե իր գնահատականով՝ այս պատճառները որքանո՞վ են վճռորոշ բանակում կատարվող հանցագործությունների պարագայում՝ ՀՀ զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանն ասել է. «Էական նշանակություն ունի: Ե՛վ հանցավորության աճին, ե՛ւ հանցավոր վարքագծի դրսեւորումներին ուղղակիորեն նպաստող հանգամանք է ձեր ասածը»: Նաեւ նշել է, թե այս կապակցությամբ պետք է ձեռնարկվեն համալիր միջոցառումներ. «Փաստ է, չէ՞, որ այդ նույն հանցավոր վարքագիծը ու նման մոտեցումը, մտածելակերպը հասարակությունից են մուտք եղել զինված ուժեր: Զինված ուժերն էլ ինքնատիպ հասարակություն է: Այո, այլ հարց է, որ մենք հիմա պետք է ունենանք սպայական այնպիսի անձնակազմ, հրամանատարական դիրքով եւ ձիրքով օժտված այնպիսի սպաներ, որոնք կկարողանան ճնշել հոգեբանական նման վիճակը եւ հանցավոր վարքագծի նման դրսեւորումներն ընդհանրապես: Հիմա մենք դրա համար 2 ուղղությամբ պետք է աշխատենք՝ փորձենք ե՛ւ հասարակությունից արմատախիլ անել նման հոգեվիճակն ընդհանրապես, ե՛ւ ստեղծենք այնպիսի սպայական անձնակազմ, որ եթե անգամ հանցավոր վարքագիծը ներթափանցեց զինված ուժեր՝ զինված ուժերում այն ոչնչացվի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել