Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՀԱՍՏԱՏԵՑ, ՈՐ «ՖԼՈՐԵՆՍ»-Ի ՀԵՏ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ

Սեպտեմբեր 06,2011 00:00

Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը «Մեդիամաքսին» տված հարցազրույցում պատասխանել է հետեւյալ հարցին. «Նախորդ շաբաթ թերթերում հայտնվեցին մի շքեղ շինության լուսանկարներ, որը, ըստ հրապարակումների, Ձեզ է պատկանում: Մեկնաբանություններն այնպիսին էին, որ պայքարելով կրպակների դեմ՝ Դուք շքեղ ռեստորանային համալիր եք կառուցում»: Հիշեցնենք, որ նաեւ «Առավոտն» էր հրապարակել «Ֆլորենս» համալիրի լուսանկարը (https://www.aravot.am/am/home/archive/0/view/2011-09-01), եւ Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղարը մեր թերթին այդ կառույցի առնչությամբ ասել էր. «Մեկնաբանություններ չունեմ»: Իսկ այժմ Կարեն Կարապետյանը մեկնաբանել է. «Այո, այդ կառույցի հետ ես առնչություն ունեմ: Հրազդանի կիրճում մենք մի խումբ ընկերներով կառուցել ենք ռեստորանային համալիր: Ընդ որում, այդ ընկերներիս մի մասը արտասահմանից են: Վստահ եմ, որ լավ բան ենք կառուցել, ու մեր արածի համար չեմ ամաչում: Ցանկանում եմ, որ ուրիշները եւս իրենց ընկերներին հրավիրեն ներդրումներ անելու Հայաստանում: Իսկ ինչ վերաբերում է իմ միջոցներին, որոնք ուղղվել են այդ համալիրի կառուցմանը, ես դրանց օրինականության բոլոր ապացույցներն ունեմ: Թող որեւէ մեկը չկասկածի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել