Լրահոս
Օրվա լրահոսը

«ՉԻՄԱՆԱԼ՝ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ՉՈՒՆԵՆԱԼ»

Սեպտեմբեր 03,2011 00:00

\"\"Մի խումբ հասարակական կազմակերպություններ որոշել են ս.թ. սեպտեմբերի 3-ը նշել որպես Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության միացյալ քարտեզի օր: Կարող է տարօրինակ թվալ, թե ինչ կարիք կա նշել «միացյալ» կամ «ճիշտ քարտեզի օր», սակայն հայոց պետականության ճիշտ սահմանները չճանաչելը, ցավոք, համատարած երեւույթ է Հայաստանում:
Գործողության նպատակը հայության՝ նախեւառաջ երիտասարդության, իրազեկումն է, ՀՀ եւ ԼՂՀ իրական սահմանների մասին հիշեցնելն է, քանի որ շատերի ուղեղներում այսօր էլ դաջված է վաղուց արդեն գոյություն չունեցող՝ ԽՍՀՄ փլուզման հետ պատմության գիրկն անցած սահմաններով Հայկական ԽՍՀ՝ «բարակ վզով օրիորդի» եւ ԼՂԻՄ ուրվագիծը:
Նախաձեռնության շրջանակներում Facebook եւ ՉԽՏվՑՈՍՑպ սոցիալական ցանցերում ձեւավորվել են մի քանի խմբեր, որոնցում ակտիվորեն քննարկվում են ճիշտ սահմաններով քարտեզների տարածումն ու կիրառումը:
Նախաձեռնության մասնակիցներին վրդովեցնում է այն փաստը, որ ՀՀ տարածքում գործող որոշ կազմակերպություններ ու նույնիսկ պետական հաստատություններ դեռեւս օգտագործում են ոչ ճիշտ՝ վաղուց արդեն գոյություն չունեցող ԼՂԻՄ սահմաններով քարտեզ: Սխալ քարտեզ է օգտագործվում, օրինակ՝ «հ2» հեռուստաընկերության եղանակի տեսության եթերում, ՀՀ գյուղատնտեսության նախարարության կայքում՝ (https://www.minagro.am/am/index.php?page=main):
Ի դեպ, Ֆեյսբուք սոցցանցում վաղուց գրանցված է «Պարտադրենք «հ2»-ին օգտագործել ճիշտ քարտեզներ» վերնագրով խումբը. https://www.causes.com/causes/586233:
Նախաձեռնության շրջանակներում փորձ է արվելու դպրոցականներին ճիշտ քարտեզ նվիրելու ավանդույթ ձեւավորել: Նաեւ մեկնարկել է ճիշտ քարտեզով պատկերների տարածումը սոցցանցերում եւ բլոգոլորտում: Կլինեն նաեւ բողոքի ակցիաներ՝ ուղղված ոչ ճիշտ քարտեզներ կիրառող կազմակերպություններին եւ պետական մարմիններին:
Ակցիայի նախաձեռնողները համոզված են՝ «Չիմանալ՝ նշանակում է չունենալ». ուստի կոչ են անում միանալ նախաձեռնությանն ու կիրառել միայն ՀՀ եւ ԼՂՀ ճիշտ սահմաններով քարտեզներ:

«Ժառանգ» մշակութային հ/կ
«Արմատ» մամուլի ակումբ
«Հայրենապաշտ» հ/կ
«ՀայՖոն» նախաձեռնություն
Times.am լրատվական գործակալություն
Voskanapat.info տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Ռազմավարական մշակումների կենտրոն» հ/կ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել