Լրահոս
Օրվա լրահոսը

Վերին հորիզոնականներում

Սեպտեմբեր 03,2011 00:00

\"\"Գրոսմայստեր Արման Փաշիկյանը Խանտի-Մանսիյսկում  հանդես է գալիս շախմատի Յուգրայի նահանգապետի գավաթի 7-րդ խաղարկությունում: Մեկնարկային երկու տուրից հետո հայ շախմատիստը 2,0 միավորով ընթանում էր մրցաշարային աղյուսակը հարյուր տոկոսանոց արդյունքով գլխավորող 34 մասնակիցների ցուցակում: Երեկ կայացած երրորդ տուրում Փաշիկյանը ոչ-ոքի անելով ռուսաստանցի միջազգային վարպետ Վիտալի Շինկեւիչի հետ՝ թեեւ կես միավոր կորցրեց, սակայն շարունակում է ընթանալ մրցաշարային աղյուսակի վերին հորիզոնականներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել