Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկեց Բոտվիննիկի հուշամրցաշարը

Սեպտեմբեր 03,2011 00:00

\"\"Երեկ Մոսկվայի «Digital October» նոր տեխնոլոգիաների կենտրոնում մեկնարկեց շախմատի աշխարհի 6-րդ չեմպիոն Միխայիլ Բոտվիննիկի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշամրցաշարը, որի տղամարդկանց եւ կանանց արագ շախմատի (25 րոպե +10 վայրկյան՝ յուրաքանչյուր քայլի համար) մրցապայքարում երկու շրջանով հաղթողներին կորոշեն աշխարհի ներկայիս չորսական ուժեղագույն գրոսմայստերները:
Հուշամրցաշարի կազմակերպիչները մի շարք նորամուծություններ են կատարել կանոնակարգում, որոնց մասին «Առավոտը» գրել է: Մասնավորապես, շախմատի պատմության մեջ առաջին անգամ պարտիաներն ընթացքում 1,5-2 րոպեով կընդմիջվեն, որպեսզի մրցակիցներն առանձին-առանձին հանդիսականին տան այդ պահին իրենց խաղատախտակի վրա առաջացած դիրքի գնահատականը: Ընդ որում՝ կողմերը հատուկ ականջակալ դնելով՝ չեն լսելու միմյանց կարծիքները, որպեսզի գնահատականներն անաչառ լինեն: Բացի դա, արագ շախմատի պայքարի ավարտից հետո կազմակերպվելու է, այսպես կոչված, զուգախաղերի բլից մրցաշար: Հանդիպելու են Լեւոն Արոնյան-Էլինա Դանիելյան՝ հայկական, Վիշվանաթան Անանդ-Համփի Կոներու՝ հնդկական, Վլադիմիր Կրամնիկ-Տատյանա Կոսինցեւա՝ ռուսական եւ Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)- Վիկտորիա Չմիլիտե (Լիտվա)՝ ինտերնացիոնալ զույգերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել