Խանտի-Մանսիյսկում ընթացող շախմատի աշխարհի գավաթի չորրորդ խաղարկությունը կշարունակվի առանց Հայաստանի ներկայացուցիչների:
Մեր ազգային հավաքականի 2-րդ համար, աշխարհի թիմային չեմպիոն, գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը երկրորդ մրցափուլից հետո նույնպես լքեց պայքարը: Նա երկու պարտիաների արդյունքով 0,5:1,5 հաշվով պարտվեց ՖԻԴԵ-ի հրապարակած կանանց սեպտեմբեր ամսվա վարկանիշային դասակարգման ցուցակի առաջատար հունգարուհի Յուդիթ Պոլգարին: