«Հպարտանում ենք Ձեր հաջողություններով, որովհետեւ Արցախի ազատության եւ նրա հիմնական գաղափարախոսության ձեւավորման ու պայքարի ակունքներում կանգնած են եղել կոմունիստները, իսկ այսօր՝ նրանց զավակներն ու թոռները»,- ասված է Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի՝ անկախության 20-ամյակի առիթով Արցախի նախագահ Բակո Սահակյանին ուղղված շնորհավորական նամակում: Ի դեպ, երեկ մամուլի ասուլիսում ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը ՀԱԿ (Հայ ազգային կոնգրես) հապավումը յուրովի է մեկնել՝ «հայկական ազգային կատակերգություն»: