Վաղվանից մինչեւ սեպտեմբերի 21-ը ժամանակավորապես կդադարեցվի Հանրապետության հրապարակի երգող եւ պարող շատրվանների գործարկումը: Այս մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ պատճառաբանելով, որ շատրվանները արդիականացվում են ու նորովի ձեւավորվում, ու այդ ամենը պետք է պատրաստ լինի ՀՀ անկախության տոնին՝ սեպտեմբերի 21-ին: