Սեպտեմբերի 1-ին՝ ԼՂՀ հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը «ՎիվաՍել–ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին պարգեւատրել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով:
Նշենք, որ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով պարգեւատրվում են էկոնոմիկայի, գիտության, մշակույթի, առողջապահության ոլորտներում ունեցած ակնառու նվաճումների համար, որոնք նպաստում են ԼՂՀ ազգային կենսագործունեության եւ բարգավաճման առաջընթացին: