Լրահոս
Օրվա լրահոսը

20-ԱՄՅԱ ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ԽԶՄԱԼՅԱՆԻ ԲՆՈՐՈՇՄԱՄԲ

Սեպտեմբեր 03,2011 00:00

\"\"«Սարդարապատ» նախաձեռնող խմբի անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի բնորոշմամբ, Հայաստանի 20-ամյա անկախությունը նման է բանակում խոշտանգված, նվաստացված ու ծեծված 20-ամյա պատանու կամ արյան, ցավի ու արցունքի մեջ լքված 20-ամյա երիտասարդ կնոջ, ով չի կարող ծննդաբերել, քանի դեռ բժշկուհին բուրդ է չփխում: Երեկ իր կարծիքը նա բարձրաձայնեց մամուլի ասուլիսում: Բանախոսի կարծիքով՝ Հայաստանն անկախություն ձեռք բերելուց 20 տարի անց էլ շարունակում է մնալ սեփական բռնակալների գաղութը. «Հայաստանի անկախ պետությունում 20 տարի անց էլ տիրում է կոմսոմոլ-ԿԳԲ-ական պահպանված եւ ոչ մի կերպ չկործանվող մնացորդը: Մենք գիտակցում ենք, որ մեր պետականության համար ամենամեծ վտանգը ոչ ադրբեջանական սպառնալիքներն են, ոչ էլ թուրքական շրջափակումը, այլ նախեւառաջ տեղական բռնապետները: Հայաստանը մի քանի կլանների համար սեփական հարստացման աղբյուր է: Իր անկախության 20 տարիներին Հայաստանը ոչ այլ ինչ է, եթե ոչ իրենց իշխանություն հռչակած մի քանի կլանների կողմից զավթված տարածք»: Խզմալյանի կարծիքով՝ իշխանությունների հետ ցանկացած համագործակցություն, բանավեճ եւ քծնանք ծառայում են միայն եւ միայն իշխանությունների ամրապնդմանը. «Համակարգափոխության հասնելու համար քաղաքացիական անհնազանդություն, բարոյական անհանդուրժողականություն է անհրաժեշտ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել