Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՍԴ ԱՆԴԱՄԻ ԱՆՈՒՆԸ ՀԱՅՏՆՎԵՑ WikiLeaks-Ի ՆՅՈՒԹԵՐՈՒՄ

Սեպտեմբեր 03,2011 00:00

\"\"

\"\"WikiLeaks-ի՝ օրերս գաղտնազերծած  ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան դիվանագիտական գրագրություններից մեկը, որը թվագրված է 2008թ. մարտի 7-ով, վերաբերում է ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների եւ ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ Վալերի Պողոսյանի զրույցին: Դրա ժամանակ Վալերի Պողոսյանը, ամերիկացի դիվանագետի ասելով, հայտարարել է, թե ՀՀ  իշխանություններն այնքան անամոթ էին, որ սպառնում էին ձերբակալել Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ չնայած  դա անելու ոչ մի իրավական հիմք չունեին: «Բայց նրանք կարող են անել այն, ինչ ուզում են», տրտնջում էր Պողոսյանը»,- գաղտնի նամակում գրում է ԱՄՆ փոխդեսպան Ջոզեֆ Փենինգթոնը: Դեսպանատան աշխատակիցները հարցրել են Պողոսյանին մարտի 1-ից հետո չհրապարակված մահվան դեպքերի հնարավորության, նաեւ այն պնդումների մասին, որ ԼՂ բանակային ուժեր են բերվել Երեւան՝ բռնությունները հանդարտեցնելու համար: Պողոսյանը ենթադրել է, որ այդ լուրերը «ամբողջովին անհիմն չեն»՝ նշելով, որ 90-ականներին զբաղեցրել է ԱԱ եւ ՆԳ գերատեսչությունների ղեկավարի պաշտոնները, եւ իրեն տեղեկատվությունը հասնում է նախկին «կապերի շնորհիվ»: Փաստաթղթի վերջում արված իր մեկնաբանության մեջ Փենինգթոնը գրում է. «Մենք որեւէ հիմք չունենք հաստատելու դատավոր Պողոսյանի մեղադրանքները, բայց այն փաստը, որ ՀՀ բարձրագույն ատյաններից մեկի ծառայողը նման բաներ է ասում, ինչ-որ բան նշանակում է»:
Կարդացեք նաեւ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել