Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐ ԽԱՂՆ ԱՄԵՆԱԳԵՂԵՑԻԿՆ Է ԽՄԲՈՒՄ

Սեպտեմբեր 02,2011 00:00

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի 2012 թվականի առաջնության ընտրական մրցաշարի պատասխան խաղում այս անգամ արդեն հյուրի կարգավիճակով սեպտեմբերի 6-ին Ժիլինայում հանդիպելու է «B» խմբի առաջատար Սլովակիայի ընտրանու հետ:
Ապագա մրցակից թիմի գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը, լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ ապագա խաղի մասին խոսելով, ընդգծել է. «Հայերը մեր խմբում ամենագեղեցիկ ֆուտբոլն են ցուցադրում: Դա որակյալ, երիտասարդ եւ հեռանկարային թիմ է, որի հետ չի կարելի բաց ֆուտբոլ խաղալ», – հանդիպումից առաջ մրցակցի մարզչին մեջբերում է «Armfootball.com»-ը: Եվ մասնագետը հենց այնպես չի արտահայտել այս միտքը: Հիշեցնենք, որ անցած տարի հավաքականների՝ Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայացած առաջին խաղում Վարդան Մինասյանի սաները առավելության էին հասել 3:1 հաշվով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել