Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ ՍՆԿԻՑ

Սեպտեմբեր 02,2011 00:00

Օգոստոսի լույս 31-ի գիշերը Կապանում սնկային թունավորման 6 դեպք է արձանագրվել: Գիշերվա ժամը 1-ին Շինարարների թաղամասի 6 բնակիչ շտապօգնության մեքենայով՝ սուր սնկային թունավորում ախտորոշմամբ, տեղափոխվել է Կապանի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք: Թունավորվածները քույր եւ եղբոր ընտանիքի անդամներ են:
Մեր տեղեկություններով՝ Գաբրիելյան Գայանեն իր 16-ամյա դստեր եւ 14-ամյա որդու հետ Վրաստանից էր եղբոր ընտանիքին հյուր եկել, եղբոր ընտանիքի՝ Գրիգորյան Գուրգենի եւ նրա 16-ամյա ու 17-ամյա դստրերի հետ կերել միեւնույն սնկից եւ թունավորվել: Նրանց պատմելով՝ սունկը հավաքել էին անտառից: Բայց թե ինչ տեսակի սունկն է թունավորման պատճառ եղել՝ առայժմ հայտնի չէ:
Տուժածները հիվանդանոց տեղափոխվել էին ծանր վիճակում, այժմ նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության եւ կայուն: Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում, բայց նրանք դեռ հիվանդանոցում են՝ բժիշկների հսկողության տակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930