Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՐԹԱԿԱՆ ԿԵՂԾ ԱՀԱԶԱՆԳԸ

Սեպտեմբեր 02,2011 00:00

Երեկ առավոտյան, ժամը 7:00 սահմաններում, ոստիկանությունը հեռախոսազանգ է ստացել, թե Երեւանի օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի շենքում ռումբ է տեղադրված: Դեպքի վայր են մեկնել ոստիկանության, արտակարգ իրավիճակների նախարարության եւ այլ հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ եւ իրականացված աշխատանքների արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:
Չնայած կեղծ ահազանգը Հայաստանում քրեորեն հետապնդելի արարք է, վերջին տարիներին նման ահազանգերի պակաս չկա: Սովորաբար կեղծ ահազանգի «զոհերը» պետական կառավարման կառույցներն էին՝ նախարարություններ եւ այլն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել