«Առավոտի» 26.08.2011-ի «Դոլար չէր, դրամ էր» հրապարակման մեջ տեղի է ունեցել վրիպակ: Նյութում ներկայացված էր, որ Նոր Խարբերդի «Պոլիվինիլացետատ» այգետարածքի ջրագծեր տեղադրելու համար բարեգործական հիմունքներով, ըստ բնակիչների, տրամադրվել է մոտ 60 միլիոն դրամ: Ջրագծեր տեղադրող ընկերության տնօրեն Վարազդատ Մանուկյանը վստահեցնում է, որ ոչ թե 60 միլիոն է, այլ՝ մոտ 6 միլիոն դրամ, որից բարեգործություն տրամադրող ընկերությունը գնել է նաեւ խողովակները: