Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՎ ՄԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԵՔ

Սեպտեմբեր 02,2011 00:00

Հրազդան քաղաքն իր մեծությամբ հանրապետությունում 4-րդն է: Ամեն տարի հանգստյան շրջանում Հրազդանով են անցնում նաեւ բազմաթիվ զբոսաշրջիկներ: Խորհրդային իշխանության վերջին տարիներին, աշխատանքի բերումով, հաճախ էի օգտվում Հրազդան-Երեւան տրանսպորտային միջոցներից: Ավտոկայարանը բնականոն գործում էր, կար չվացուցակ, բուֆետ, վաճառվում էին տոմսեր: Ավելի քան 15-16 տարի է, ինչ Հայաստանը խաղաղ զարգացման շրջափուլում է գտնվում, ինչը չես ասի Հրազդանի ավտոկայարանի պարագայում: Հավանաբար Բեյրութի ավտոկայարանը ավելի բարվոք վիճակում է այժմ, չնայած լիբանանյան արհավիրքներին: Մի՞թե դժվար էր վերոհիշյալ տարիների ընթացքում Հրազդանի ավտոկայարանը պահպանել եւ շահագործել: Իսկ ինչ է այսօր կատարվում. մի խառնափնթոր վիճակ, ավտոկայարանի շենքը ֆիզիկապես կա, բայց չի գործում: Երեւան եկող միկրոավտոբուսների սկզբնականգառը եւ քաղաքի միկրոշրջան է հանդիսանում, եւ ավտոկայարանի տարածք:
Օրեր առաջ ավտոկայարանի հանդիպակաց մայթին 20-ից ավելի ուղեւորներ էին կուտակվել, եւ ծառերի հետեւում ծվարած ոմն մի կարգավար միկրոավտոբուսի վարորդի հետ խոսելուց հետո մերթընդմերթ դուրս էր գալիս եւ ուղղորդում էր մեզ, թե քանի տեղ կա եւ ով պետք է նստի միկրոշրջանից եկող Հրազդան-Երեւան երթուղային ավտոբուսի մեջ: Շատ ուղեւորներ չսպասելով միկրոավտոբուսի ժամանելուն՝ նախընտրում էին տաքսին: Ես դիմում եմ Հրազդանի քաղաքային իշխանություններին, Կոտայքի մարզի պատասխանատուներին՝ լրջորեն զբաղվել այս խնդրով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել