Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ընտանիքս խելագարվում է»

Սեպտեմբեր 02,2011 00:00

\"\"Երեկ կառավարության շենքի առաջ՝ «Չհայտարարված պատերազմ հայ զինվորի դեմ», «Բանակն առանց մարդասպանների» ցուցապաստառներով բողոքի մեծ ակցիա էին նախաձեռնել բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների հարազատները: Այս ակցիան տարբերվում էր նրանով, որ ցուցարարներին էին միացել նաեւ մի խումբ քաղաքացիներ, որոնց նույնպես մտահոգում է բանակի ներկայիս վիճակը: Նրանք գտնում են, որ այն, ինչ այսօր կատարվում է մեր զինված ուժերում, ուղղակիորեն հարվածում է ազգային անվտանգությանն ու ստիպում կորցնել մարդկանց հավատը այդ կարեւորագույն կառույցի նկատմամբ: Եվ որ ամենացավալին է՝ գրեթե ամեն օր համալրվում են հայոց բանակում զոհված զինվորների հարազատների շարքերը. երեկ կառավարության շենքի առաջ այդ մարդկանց թիվը մի քանի տասնյակի էր հասնում:
«Եթե ես իմ որդու լուսանկարները գցեմ ինտերնետ, մարդիկ ուղղակի կխելագարվեն, թե ինչ դաժանության են ենթարկել նրան: Որդուս գլխամաշկը հանված էր ամբողջովին: Ստացվում է, որ ինքը ինքնասպան է եղել եւ իրեն այդպե՞ս արել: Դուք չեք պատկերացնի՝ դա ինչ է, իմ ընտանիքը վշտից խելագարվում է»,- լրագրողների հետ զրույցում պատմեց զոհվածի հայրը՝ Բենիկ Համբարձումյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել