Հայաստանցի շնորհալի թենիսիստուհի Անի Ամիրաղյանը Իտալիայում անցկացված «Itf Femminile Bagnatica 2011» միջազգային մրցաշարում հաջող հանդես գալուց հետո, որտեղ նա գրավեց 2-րդ տեղը, անհաջող մեկնարկեց հաջորդ մրցաշարում, որ անցկացվում է Սան Ռեմոյում: «www.itftennis.com» կայքից տեղեկանում ենք, որ Անին երկու սեթում 0:6, 2:6 հաշվով պարտվել է մեծբրիտանացի Լյուսի Բրաունին եւ դուրս մնացել պայքարից: