Երեկ Խանտի-Մանսիյսկում ընթացող շախմատի աշխարհի գավաթի 4-րդ խաղարկության երկրորդ տուրի առաջին հանդիպումում Սերգեյ Մովսիսյանը սեւերով ոչ-ոքի արեց Յուդիթ Պոլգարի հետ: Հունգարուհին այս մրցաշարի երկրորդ կին մասնակիցն է եւ վիճակահանության քմահաճույքով Սերգեյի երկրորդ մրցակիցը: Հիշեցնենք, որ հայաստանցի շախմատիստը պայքարի տրամաբանության թելադրանքով առաջին տուրում հարկադրված եղավ հանդիսականի վերածել աշխարհի չեմպիոնուհի Հու Յիֆանին: