Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԵՆՔԸ ՆՈՐ Է, ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԻՆ

Սեպտեմբեր 01,2011 00:00

Նոր ուսումնական տարին Վանաձորի թիվ 22 դպրոցի սաները կդիմավորեն վերանորոգված դպրոցում: Արդեն լուծարված «Լինսի» հիմնադրամի «Դպրոցաշինություն» ծրագրով այս դպրոցի վրա ծախսվել է 467,5 միլիոն դրամ: Այսուհետեւ դպրոցի 190 աշակերտները հնարավորություն կունենան օգտվել գրադարանից, գրապահոցից, լաբորատորիաներից, մարզադահլիճից:
Դպրոցի մարզադահլիճը բացելու համար երեկ Վանաձորում էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Լոռեցի վարչապետը շնորհավորեց լոռեցիներին ու հատկապես երեխաներին, որ սովորելու են նման գեղեցիկ դպրոցում: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի խոսքն էլ հակիրճ էր. «կարեւորը լավ սովորեն. բարձր պահեն իրենց հաստատության ու մանկավարժների պատիվը»:
Ավելի շատ ոգեւորված էին մանկավարժները: Նրանք համարում են, որ կրթօջախի շինությունը համապատասխանում է այսօրվա դպրոցի պայմաններին, բայց մտածողությամբ ու հոգեբանությամբ առայժմ հետ են մնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել