Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԻԲՐԱՑԻԱՅՈՎ ՀՅՈՒՐԱՆՈ՞Ց

Սեպտեմբեր 01,2011 00:00

Հանրապետության հրապարակում 7 հարկանի հյուրանոց կառուցելու առնչությամբ երեկ «Հանուն մարդկային կայուն զարգացման» հ/կ նախագահ Կարինե Դանիելյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ դա «հակաէկոլոգիական է եւ ազգային անվտանգության խնդիր է»:
Նշենք, որ հյուրանոցը նախատեսվում է մետրոյի հարեւանությամբ, ինչը, բնապահպանի համոզմամբ, վիբրացիա է առաջացնելու շենքի համար, բացի այդ՝ մեքենաների կայանման խնդիր է առաջանալու: News.am-ի փոխանցմամբ, բնապահպանը նկատել է, որ մայրաքաղաքի նախկին գլխավոր ճարտարապետ Միքայել Հասրաթյանը պաշտոնից հրաժարական տվեց միայն այն պատճառով, որ դեմ էր քաղաքաշինական նման շահադիտական նորմերին: Ասուլիսի մյուս բանախոսը՝ ճարտարապետ Գագիկ Սուխուդյանը, նույնպես դեմ է արտահայտվել այդ վայրում հյուրանոց կառուցելուն. «Մենք նորից ոտնձգություն ենք անում հանրապետության հրապարակներից մեկի, եթե ոչ ամենակարեւորի ժառանգության վրա: Մյուս կողմից՝ հասկանալի չէ, թե ինչ քմահաճույքի հարց է՝ այդտեղ կառուցել հյուրանոց»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել