Երկխոսությունը ՀԱԿ-ին «քաղաքական ճահճից հանեց ու բերեց քաղաքական դաշտ»՝ երեկ «Ուրբաթ» ակումբում հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը: Հարցին՝ «Իսկ եթե իրավիճակը չփոխվի, եւ բանակցությունները չվերսկսվեն, ապա ՀԱԿ-ը քանի՞ մանդատ կարող է ունենալ ապագա խորհրդարանում»՝ նա պատասխանեց. «Նայած՝ ինքը հասարակությանը ինչ անձեր կներկայացնի։ Եթե այսպես՝ կիսատ-պռատ քաղբանտարկյալներ սարքած մարդիկ պիտի գան, շատ քիչ կլինի։ Կարծում եմ՝ 8-10 այս պահին»: