Լրահոս
Օրվա լրահոսը

ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐ ԿԱՆ

Սեպտեմբեր 01,2011 00:00

Բանակում զինվոր Աղասի Աբրահամյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործը գտնվում է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խիստ վերահսկողության ներքո: Համաձայն ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրության, այդ մասին հայտարարել է ՊՆ մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը: Նա անդրադարձել է նաեւ օգոստոսի 26-ին ԼՂՀ «Եղնիկներ» զորամասի ժամկետային զինծառայող, 18-ամյա Աղասի Աբրահամյանի սպանության հանգամանքներին: Նրա ասելով, այդ գործով երեկ ձերբակալվել է երկու զինծառայող, որոնցից մեկը սպա է: Հաղորդագրության մեջ, իհարկե, ձերբակալվածների անունները մատնանշված չեն, ասվում է միայն, որ հնարավոր են նաեւ այլ ձերբակալություններ, բայց «Ա1+»-ի տվյալներով՝ ձերբակալվել է երեք հոգի, որոնցից մեկը 25-ամյա բուժակ Նվեր Շահենի Միրզաբեկյանն է, ով կասկածվում է նախնական սխալ բժշկական եզրակացություն տալու մեջ, նաեւ սպաներ Սուրեն Թադեւոսյանն ու Արսեն Աֆյանը։
Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, քրգործն առայժմ քննվում է ՔՕ 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը, թեեւ չի բացառվում, որ պաշտոնապես հայտարարված երկու ձերբակալվածներին 72 ժամ անց մեղադրանք առաջադրվի օրենսգրքի այլ հոդվածով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել