Լրահոս
Օրվա լրահոսը

«ՖԼՈՐԵՆՍԸ» ՔԱՂԱՔԱՊԵՏԻ՞ ՕԲՅԵԿՏՆ Է

Սեպտեմբեր 01,2011 00:00

\"\"

Դավիթաշեն թաղամասին հարող Հրազդանի կիրճում կառուցվող այս շքեղ ռեստորանային համալիրը, ըստ «Առավոտի» աղբյուրների, պատկանում է Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին: Իհարկե, օբյեկտը պաշտոնապես գրանցված չէ քաղաքապետի անունով: Մեր տեղեկություններով, Կարեն Կարապետյանը ռեստորանը կառուցում է ի պատիվ դստեր: Քաղաքապետը մտադիր է առաջիկայում կայանալիք դստեր հարսանիքն անել հենց այս նորակառույց «Ֆլորենս» ռեստորանում: Այդ նպատակով շինարարներն այս օրերին ջանք չեն խնայում՝ համալիրը վերջնական տեսքի բերելու համար: Ստացվում է, որ քաղաքապետի օբյեկտի «կարմիր ժապավենը» կտրելու է իր դուստրը:
Այս կառույցի առնչությամբ քաղաքապետի մամուլի քարտուղարն «Առավոտին» ասաց՝ «մեկնաբանություններ չունեմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել