ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությունը եզակի այն մրցաշարերից է, երբ մասնակիցը դեռ իրեն հատկացված աթոռին նորմալ նստել չհասցրած՝ ստիպված է լինում ազատել այն: Դա իր մաշկի վրա զգաց Խանտի-Մանսիյսկում մեկնարկած շախմատի աշխարհի 4-րդ գավաթի խաղարկության մասնակից հայաստանցի Արման Փաշիկյանը, ով մեկնարկային տուրում երկու անգամ պարտվելով լեհ գրոսմայստեր Ռադոսլավ Վոյտաշեկին, հարկադրված եղավ հավաքել ճամպրուկները եւ տունդարձի ճամփան բռնել:
Մեր մյուս մասնակիցը՝ Սերգեյ Մովսիսյանը, թե սեւերով եւ թե սպիտակներով հաղթելով կանանց աշխարհի չեմպիոն, չինուհի Հու Յիֆանին՝ երկրորդ շրջանում հանդիպելու է հունգարուհի Յուդիթ Պոլգարի հետ: