Սեպտեմբերի մեկին հանրապետության աշակերտները նոր ուսումնական տարին կսկսեն հատուկ ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ տպագրված օրագրերով: Աշակերտներն Անկախության տոնին ընդառաջ՝ որպես նվեր կստանան պետական դրոշի գույներով տպագրված օրագրեր, որոնց վրա պատկերված են ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի տարբերանշանն ու կարգախոսը՝ «Հայաստանը դու ես»: Օրագրի էջերին տպագրվել են Հայաստանի օրհներգը եւ տերունական աղոթքը, տեղեկատվություն Հայաստանի զինանշանի, պետական տոների, հիշատակի օրերի եւ Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու տոների մասին: