Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱՊԱՄՈՆՏԱԺՈՒՄԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ

Օգոստոս 30,2011 00:00

Քաղաքապետարանի Առեւտրի եւ սպասարկումների վարչության պետի զեկույցի համաձայն՝ մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում գույքագրվել է ժամանակավոր շինություններում տեղակայված շուրջ 2. 240 առեւտրի սպասարկման օբյեկտ։ Կազմված ժամանակացույցի համաձայն՝ շարունակվում են կենտրոնական փողոցներում տեղակայված չգործող եւ պայմանագրային ժամկետներն ավարտված կրպակների ապամոնտաժման աշխատանքները։ Քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է խստորեն հետեւել գործընթացի օրենքի սահմաններում իրականացմանը, իսկ ապամոնտաժվող կրպակների սոցիալապես անապահով աշխատակիցներին այլընտրանքային աշխատատեղեր առաջարկել։
Այս մասին հայտնում են քաղաքապետարանի լրատվական ծառայությունից: Ըստ նույն աղբյուրի, երեկ քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ Կ. Կարապետյանը սեպտեմբերի 3-ը, 10-ը եւ 17 -ը հայտարարել է համաքաղաքային շաբաթօրյակի օրեր։ Նա հանձնարարել է մաքրման ու բարեկարգման աշխատանքներում ներգրավել պետական եւ հասարակական կազմակերպություններին, բիզնես կառույցներին, առողջապահական, մշակույթի եւ ուսումնական հաստատություններին, համատիրություններին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել