Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՐԱՎԻՃԱԿԸ ՍՐՎՈ՞ՒՄ Է

Օգոստոս 30,2011 00:00

\"\"Ռուսաստանի ջավախքյան սփյուռքը պահանջում է Վրաստանի իշխանություններից «դադարեցնել սադրանքներն ու քիթը չխոթել իրեն չվերաբերող գործերի մեջ»: Ըստ կառույցի երեկ տարածած հայտարարության, վրացական եւ ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են Վրաստանի սփյուռքի հարցերով պետնախարար Միրզա Դավիթայայի (նկարում) հայտարարությունը, թե՝ «Վրաստանը միանշանակ աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը եւ Ադրբեջանի օկուպացված տարածքների ազատագրման կողմնակիցն է»: Ռուսաստանի ջավախքյան սփյուռքը կարծում է, որ Վրաստանի պաշտոնատար անձանց նման հայտարարությունները սրում են առանց այն էլ լարված իրավիճակը հարավկովկասյան տարածաշրջանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել