Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Օգոստոս 30,2011 00:00

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը «ծխածածկույթ» է որակել ազգային փոքրամասնությունների ունեցվածքը վերադարձնելու մասին անցած շաբաթավերջին Թուրքիայի կառավարության ընդունած որոշումը: Այդ առիթով երեկ տարածած հաղորդագրությունում համոզմունք է հայտնվում, որ քրիստոնեական եւ հրեական համայնքների՝ 1936 թվականին բռնագրավված ունեցվածքը վերադարձնելու որոշումը պաշտոնական Անկարան կայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կորուստներից, ինչպես նաեւ           ԱՄՆ-ի Կոնգրեսում շրջանառվող՝ Թուրքիայում քրիստոնեական համայնքների նկատմամբ ճնշումների վրա ուշադրություն հրավիրող օրինագծերի բացասական հետեւանքներից խուսափելու նպատակով:
Հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանի պնդմամբ՝ Ռեջեփ Էրդողանի կառավարության որոշմամբ վերադարձվելու է Հայոց ցեղասպանության ընթացքում եւ դրան հաջորդած տասնամյակներին բռնագրավված եկեղեցիների եւ նրանց ունեցվածքի մեկ տոկոսից էլ պակասը: Նա հայտարարել է, որ Հայ դատի հանձնախումբը ակտիվացնելու է աշխատանքը ԱՄՆ-ի Կոնգրեսի եւ վարչակազմի հետ՝ ապահովելու, որպեսզի Թուրքիայի կառավարությունը քրիստոնեական համայնքներին վերադարձնի «իր ոճրագործության պտուղները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել