Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԴԱՏԱՐ «ԳԱԶԵԼԸ» ԲԱԽՎԵԼ Է ԲԵՌՆԱՏԱՐԻՆ

Օգոստոս 30,2011 00:00

\"\"

Երեկ, առավոտյան ժամը 6-ի սահմաններում, Երեւան-Սեւան-Իջեւան ավտոճանապարհի 55-րդ կմ-ում «Գազել» մակնիշի T-361-yp 93 RUS ռուսական համարանիշներով ավտոմեքենան բախվել էր ճանապարհին կայանված «ԶԻԼ-130» մակնիշի բեռնատարին: Հարվածն այնքան ուժեղ է եղել, որ բեռնատարի թափքից թափվել է վառելափայտը: Դեպքի վայր են ժամանել Գեղարքունիքի մարզի փրկարար վարչության Սեւանի փրկարարները: Մարմնական վնասվածքներով Հրազդանի հիվանդանոց է տեղափոխվել 10 հոգի, իսկ 1 վիրավոր՝ Սեւանի հիվանդանոց: Վթարի հետեւանքով Արարատի մարզի բնակիչ՝ 33-ամյա Գոռ Սարգսյանը եւ Երեւանի բնակիչ՝ 20-ամյա Հասմիկ Մկրտումյանը տեղում մահացել են, իսկ Արարատի մարզի բնակիչ՝ 37-ամյա Անահիտ Դավիդյանը մահացել է Սեւանի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին: Քննիչի հանձնարարականով «Գազելն» ու «ԶԻԼ»-ը  տեղափոխվել են ՃՈ տուգանային հրապարակ: «Գազելի» վրա եղած գրառումների համաձայն, մեքենան պատկանում է ՌԴ «Շիխան» պանսիոնատին: Ըստ ականատեսների, «Գազելում» եղել են նաեւ ՌԴ-ից ժամանած քաղաքացիներ: Հարուցվել է քրեական գործ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել