Լրահոս
Օրվա լրահոսը

Առնվազն երկու բրոնզ՝ Դուբլինում

Օգոստոս 27,2011 00:00

Իռլանդիայի մայրաքաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականն ապահովեց առնվազն երկու բրոնզե մեդալ:

49 կգ քաշային կարգում Կորյուն Սողոմոնյանը քառորդ եզրափակչում դժվարին պայքարում մեկ միավորի առավելությամբ (15:14) պարտության մատնելով ռինգի տերերից Էվին Մետկաֆլեին՝ մտավ կիսաեզրափակիչ ու իր եւ թիմի համար ապահովեց առնվազն բրոնզե մեդալ: Նույնպիսի հաջողության հասավ նաեւ Գոռ Երիցյանը (60 կգ քաշային կարգ), որը միավորների 17:10 տարբերությամբ վստահորեն հաղթեց անգլիացի Հենրի Թոմասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել