Լրահոս
Օրվա լրահոսը

ԽԱՅՏԱՌԱԿ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

Օգոստոս 27,2011 00:00

Օգոստոսի 25-ին Իջեւանի ավագ դպրոցում անգլերենի, պատմության, հայոց լեզվի եւ գրականության, մաթեմատիկայի ուսուցիչների թափուր տեղերի համար մրցույթ է անցկացվել: Կրթօջախը ավագ դպրոցի կարգավիճակ ստանալով՝ համալրվել է քաղաքի այլ դպրոցների աշակերտներով, ուստի՝ նշված առարկաների մեկական ուսուցչի պահանջ կա: Մրցույթն անցկացվել է օբյեկտիվ, հարցաշարը եղել է դպրոցական ծրագրից, որին պետք է տեղյակ լինեին ուսուցիչ դառնալու հավակնորդները: Մրցույթի արդյունքներով ընտրված է համարվել նա, ով ճիշտ է պատասխանել հարցաշարի 80 տոկոսին, առաջադրված 80 հարցից՝ 64-ին: Մրցույթի 19 մասնակցից միայն մեկն է կարողացել հաղթահարել այդ շեմը: Այդպիսով լրացվել է միայն հայերեն ուսուցչի թափուր տեղը: Իջեւանի ավագ դպրոցի տնօրեն Արմեն Խոջայանն ասաց, որ առաջիկայում իրենք թափուր տեղերի համար կրկին մրցույթ կանցկացնեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել