Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԵՎԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ ԿԱՇԽԱՏԵՆ ՀՆԳՕՐՅԱ ՌԵԺԻՄՈՎ

Օգոստոս 27,2011 00:00

Մայրաքաղաքի դպրոցները կաշխատեն հնգօրյա ռեժիմով, իսկ դասերը կսկսվեն առավոտյան 8:30-ին: Այս մասին երեկ կայացած մամուլի ասուլիսում ասել է Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը: Նա տեղեկացրել է, որ մայրաքաղաքի մանկապարտեզներում երեխաների ընդունումը կսկսվի 8:30-ին եւ կարող է տեւել մինչեւ 10:30-ը՝ նախադպրոցական հաստատության ղեկավարությանը նախապես տեղեկացնելու դեպքում, իսկ բուհերում դասերը կսկսվեն 9:30-ին:
Հանրակրթության վարչության պետի խոսքերով, ժամային փոփոխությունները Երեւան քաղաքում տրանսպորտի բեռնաթափման նպատակ են հետապնդում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել