«Armsport.am» կայքը տեղեկացնում է, որ Հունգարիայում ընթացող ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում մեր հանրապետության ազատ ոճայինները կրկին անփառունակ մրցելույթներ են ունեցել՝ անմասն մնալով մեդալներից: Ավելին, մեր տղաներն անգամ մրցանակային տեղերին մոտենալ ի վիճակի չեն եղել:
Հետաքրքիր է, որ հակառակ հունահռոմեական ոճի հայաստանցի ըմբիշների, այս մրցաձեւի մեր ներկայացուցիչները տարիներ շարունակ այդպես էլ չեն կարողանում դուրս գալ ճգնաժամից եւ միայն դեպքից դեպք են հաջողություն արձանագրում: Սա այն դեպքն է, երբ ֆեդերացիան տխուր իրավիճակից ելք գտնելու համար պետք է որ հստակ քայլեր ձեռնարկի: