Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԴՐԱՄԱԿԱՆ ԽՈՇՈՐ ՊԱՐԳԵՎ՝ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻՆ

Օգոստոս 26,2011 00:00

Երեկ կառավարությունը հերթական նիստում որոշեց հուլիսին Նինբոյում (Չինաստան) անցկացված շախմատի աշխարհի թիմային առաջնությունում չեմպիոնի կոչումը նվաճած Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի բոլոր անդամներին՝ գրոսմայստերներ Լեւոն Արոնյանին, Սերգեյ Մովսիսյանին, Վլադիմիր Հակոբյանին, Գաբրիել Սարգսյանին, Ռոբերտ Հովհաննիսյանին եւ մեր ընտրանու մարզիչ Արշակ Պետրոսյանին, պարգեւատրել 7,5-ական միլիոն դրամով: Այդ նպատակով կառավարությունը որոշեց երրորդ եռամսյակում իր պահուստային ֆոնդից 45 միլիոն դրամ հատկացնել ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը՝ գումարը «Հայաստանի շախմատային ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը փոխանցելու նպատակով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել