Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴՈՒ ԵՍ»

Օգոստոս 26,2011 00:00

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի միջոցառումների գլխավոր համակարգող Վիգեն Սարգսյանը երեկ ասել է, որ պետբյուջեից 214 մլն դրամ է հատկացվել տոնակատարությունների անցկացման համար: Այն մեկնարկելու է սեպտեմբերի 21-ի տոնական հանդիսությամբ, «Զվարթնոց» օդանավակայանի նոր տերմինալի գործարկմամբ եւ ընթանալու է ողջ աշուն՝ անցկացվելով հանրապետության բոլոր մարզերում, ինչպես նաեւ արտերկրում: Տոնակատարություններն ընթանալու են «Հայաստանը դու ես» կարգախոսի ներքո: «2011»-ը ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի տարբերանշանն է, որի 11 թվերը խորհրդանշական են եւ նմանեցված «ՀՀ» տառերին:
«Հանձնաժողովի համար շատ կարեւոր է եղել, որպեսզի միջոցառումները լինեն ընդգրկուն եւ հասցեագրված լինեն հանրության տարբեր շերտերին: Կարգախոսը նաեւ բառախաղ է՝ Հայաստանը դու ես, ես եմ, բոլորս ենք, եւ մեզնով է որոշվում մեր երկրի ինչպիսին լինելը»,- հայտնել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը:
Սեպտեմբերի 21-ին նշվելու է նաեւ Երեւանի օրը: «Նույն օրը բացվելու է Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանի նոր մասնաշենքը, որն իր չափսերով երեք անգամ գերազանցում է ներկայիս շենքին, գերհագեցած է ամենաժամանակակից սարքավորումներով եւ իր ճարտարապետական լուծումներով համապատասխանում է ամենախիստ պահանջներին՝ նման ձեռագրերի պահպանման համար»,- նշել է Վիգեն Սարգսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել