Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՇԻՆԱՐԱՐՆ ԸՆԴԴԵՄ ԼՐԱԳՐՈՂԻ

Օգոստոս 26,2011 00:00

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Դիլիջանի նստավայրում, դատավոր Արշակ Շահոյանի նախագահությամբ, քննվում է «Իջեւանի ՃՇՇ» ընկերության հայցն ընդդեմ «Իջեւան ստուդիա» ընկերության եւ այդ հեռուստաընկերության լրագրող Նաիրա Խաչիկյանի:
«Իջեւանի ՃՇՇ» ընկերությունը պահանջում է պարտավորեցնել Նաիրա Խաչիկյանին եւ «Իջեւան ստուդիա» ընկերությանը հրապարակորեն ներողություն խնդրել եւ հօգուտ «Իջեւան ՃՇՇ» ընկերության՝ Նաիրա Խաչիկյանից եւ «Իջեւան ստուդիա» ընկերությունից բռնագանձել երեք միլիոն դրամ՝ որպես փոխհատուցում, եւս երկու հարյուր վաթսունչորս հազար դրամ՝ որպես դատական ծախս:
Հայցվորը պնդում է, որ «Իջեւան ստուդիան» այլ հեռուստաընկերությունների եթերներով տարածել է տեսանյութեր, որոնց մեջ տեղ են գտել «Իջեւանի ՃՇՇ-ի» գործարար համբավը արատավորող արտահայտություններ:
Այս գործով դատական նիստը նշանակված է սեպտեմբերի 14-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել