Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԵՍ ՀՆԴԿԱՍՏԱՆՈՒՄ

Օգոստոս 26,2011 00:00

\"\"Տավուշի մարզկենտրոն Իջեւան քաղաքը կարծես Հնդկաստանը լինի, որտեղ կովը սրբազան կենդանի է եւ այդքանով՝ անձեռնմխելի:
Իջեւանի կենտրոնական՝ Անկախության (նախկինում՝ Ենոքի) փողոցում կովերն ազատ զբոսնում են: Հետո կեր հայթայթելու մղումով հատում ճանապարհը եւ արածում Ազատամարտիկների հրապարակի պուրակում: Կովերը ազատ զբոսնում են նաեւ Նոյեմբերյան քաղաքում: Խոշոր եղջերավոր անասունները թափառում են Նոյեմբերյան քաղաքի հայ-հունական զբոսայգու մոտ, կենտրոնական՝ Երեւանյան փողոցում: Ոչ մի անասնատեր անասունին քաղաքի կենտրոնում անտեր թողնելու համար չի տուգանվել, կովերը Տավուշի քաղաքների կենտրոններից անպակաս են:
Քաղաքապետարանները չեն պաշտպանում ոչ իրենց, ոչ քաղաքացիների շահերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել