Լեհաստանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում երեկ Անդրանիկ Կարապետյանը 69 կգ քաշային տղաների պայքարում երկամարտի 383 կգ-ով դարձավ երրորդ մրցանակակիր՝ արծաթը զիջելով ռումինացի մրցակցին: Մեդալի հավակնորդ գյումրեցի Վարդան Միլիտոսյանը պոկում վարժությունում զրո ստանալով՝ դուրս մնաց մրցանակային տեղերի համար պայքարից: