Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՔՍԱԿԵՏ՝ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՏԵԽՆԻԿԱՅՈՎ

Օգոստոս 26,2011 00:00

«Մենք կառուցելու ենք ժամանակակից մաքսային կետեր, կարելի է ասել՝ համալիրներ, որոնք ներառելու են պետության կողմից տրամադրվող բոլոր ծառայությունները»,- երեկ կառավարության նիստի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Հայ-վրացական պետական սահմանի՝ Բագրատաշենի, Գոգավան-Պրիվոլնոյեի եւ Բավրայի անցման կետերի շինարարական աշխատանքների իրականացման համար ստեղծվել է մրցութային հանձնաժողով եւ հաստատվել դրա՝ մի շարք նախարարությունների ներկայացուցիչներից բաղկացած կազմը։ Ըստ կառավարության հաղորդագրության, Տ. Սարգսյանը հանձնարարել է հնարավորինս կարճ ժամկետում պատրաստել մրցույթի անցկացման կանոնակարգը եւ տեխնիկական առաջադրանքը, որպեսզի շինարարական աշխատանքներն սկսվեն Բագրատաշենում, Գոգավանում եւ Բավրայում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել