Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Որսը սկսվում է

Օգոստոս 26,2011 00:00

\"\"Օգոստոսի 27-ին բացվելու է որսաշրջանը: Այս մասին տեղեկացնում է բնապահպանության նախարարությունը: Նախարարի հրամանով թույլատրվում է սիրողական որս կատարել, բայց ոչ բնության հատուկ պահպանվող տարածքներում:
Ըստ բնապահպանության նախարարի հրամանի, այս տարվա օգոստոսի 27-ից  հոկտեմբերի 31-ը կարելի է որսալ մինչեւ 20 հազար հատ լոր՝ 10 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ժամանակ: Աղավնիներ (թխակապույտ եւ անտառային, սովորական տատրակ)՝ մինչեւ 2 հազար,  2011-ի օգոստոսի 27-ից  2012 թ. հունվարի 31-ը (3 հատից ոչ ավելի՝ յուրաքանչյուր որսի ժամանակ): Քարակաքավ՝ մինչեւ 2 հազար հատ, 2011 թ. նոյեմբերի 1-ից  դեկտեմբերի 31-ը՝ 5 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ժամանակ:
Կտցարազգիների (բացառությամբ ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցվածների), դաշտային, տափաստանային արտույտների, սովորական սարյակների, կեռեխների որսը թույլատրելի է մինչեւ հոկտեմբերի 31-ը, յուրաքանչյուրից՝ 2 հազար հատ, եւ ամեն որսի ժամանակ 5 հատից ոչ ավելի: 
Ջրլող թռչուններ՝ բադեր (կռնչան բադ, կարմրագլուխ սուզաբադ, սուլող եւ ճքճքան մրտիմներ) եւ ջրհովվիկներ (փառփար, եղեգնահավ), մինչեւ 5000 հատ՝ սեպտեմբերի 15-ից  2012թ. փետրվարի 29-ը՝ 5 հատից ոչ ավելի՝ ամեն որսի ժամանակ: Մոխրագույն ագռավ՝ մինչեւ 2 հազար հատ, օգոստոսի 27-ից մինչեւ  2012թ. փետրվարի 28-ը: Կաչաղակ՝ մինչեւ 2 հազար հատ  օգոստոսի 27-ից 2012 թ. փետրվարի 28-ը: Վայրի խոզ՝ մինչեւ 10 հատ, նոյեմբերի 1-ից 2012թ. փետրվարի 28-ը՝ 1 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ժամանակ:
Նապաստակ կարելի է որսալ մինչեւ 300 հատ, նոյեմբերի 1-ից  2012թ. հունվարի 31-ը՝ 2 հատից ոչ ավելի՝ ամեն որսի ժամանակ: Աղվես՝ մինչեւ հազար հատ, նոյեմբերի 15-ից 2012 թ. փետրվարի 27-ը՝ 10 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ժամանակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել