Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՍԿԵ ՄԵԿՆԱՐԿ

Օգոստոս 25,2011 00:00

\"\"Ինչպես «գուշակել» էինք նախորդ համարում, Լեհաստանում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի պատանեկան 9-րդ առաջնությունում Հայաստանի մեկնարկը ոսկե մեդալով պսակվեց: Աղջիկների մրցապայքարի մեր միակ ներկայացուցիչը՝ 53 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը, որ նախնական հայտում գրանցել էր երկամարտի 165 կգ, Սյեշանով քաղաքի մրցահարթակում դրան ավելացրեց եւս հինգ կիլոգրամ՝ երկու վարժություններում ու երկամարտում իր ու Հայաստանի մեդալների հաշվարկի ցուցակը բացելով երեք ոսկե մեդալով: Իզաբելլան, ում անունը մինչեւ այժմ այնքան էլ չի շոշափվել, երեկ պոկեց 77, հրեց 93 կիլոգրամ՝ երկամարտում ցույց տալով 170 կգ արդյունք, ու նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Նրա բոլոր ցուցանիշներն էլ Եվրոպայի առաջնությունում ոսկու արժեք ունեցան:
Երեկ ասպարեզ մտավ նաեւ տղաների պայքարին մասնակցող մեր առաջին ներկայացուցիչը՝ 62 կգ քաշային Հարություն Կադիմյանը, որը, սակայն, երկամարտի 240 (110+130) կիլոգրամ արդյունքով զբաղեցրեց  6-րդ հորիզոնականը:
Այսօր սպասում ենք նոր ձեռքբերումների՝ ի դեմս 69 կգ քաշայիններ Վարդան Միլիտոսյանի եւ Անդրանիկ Կարապետյանի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել