Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱԲԱՂ ՉԿԱ

Օգոստոս 25,2011 00:00

Հայաստանում դաբաղի դեպքեր չկան, իսկ Ճամբարակի շրջանի որոշ գյուղերում գրանցված խոշոր եղջերավոր անասունների անկումների պատճառները այլ հիվանդությունների արդյունք են: Այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպմանը վստահեցրել է գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաղիյանը: Նրա խոսքերով՝ «Գետիկ գյուղում անկումը պայմանավորված է արյան պարազիտային հիվանդությամբ, իսկ Վահան գյուղում` էմգար հիվանդությամբ»: Ըստ tert.am-ի, Գ. Բաղիյանը վստահեցրել է, որ կաթի եւ մսամթերքի թանկացումներն էլ պայմանավորված են համաշխարհային շուկայում գների փոփոխությամբ: Համաշխարհային շուկայում կաթի գինն աճել է 20%-ով, Հայաստանում՝ 7,8%-ով, մսի գնի աճը միջազգային շուկայում 15% է եղել, մեզ մոտ՝ 11%: Օգոստոսին, ըստ Գ. Բաղիյանի՝ Հայաստանում խոզի մսի գինն  իջել է 200 դրամով,  գառան մսինը՝ 100:
Փոխնախարարը նաեւ հավաստիացրել է, որ իրականությանը չի համապատասխանում վրացական լրատվամիջոցների այն տեղեկատվությունը, ըստ որի՝ գառները Հայաստանից տարվում են Վրաստան, որտեղից էլ ինքնաթիռով արտահանվում են այլ երկրներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031