Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԴՐԲԵՋԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ՞

Օգոստոս 25,2011 00:00

«Ադրբեջանի սպառնալիքներն ուղղված են արդեն ոչ թե Հայաստանին կամ Լեռնային Ղարաբաղին, այլ միջազգային հանրությանը եւ ամենից առաջ՝ Ռուսաստանին»,- ըստ «Արմինֆո» լրատվական գործակալության՝ երեկ հայտարարել է Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Խոսրով Հարությունյանը: Նրա կարծիքով՝ Հարավային Օսիայում հակամարտությունից հետո Հարավային Կովկասում կայունության եւ խաղաղության գլխավոր երաշխավորը Ռուսաստանն է: «Խոսել ռազմական գործողությունների վերսկսման անհրաժեշտության մասին, նշանակում է չընդունել Ռուսաստանի դերը, որի համար Ղարաբաղի իրավիճակը շատ մեծ նշանակություն ունի»,- նշել է Հարությունյանը: Հարությունյանը նաեւ ասել է, որ այժմ Ադրբեջանի հերթն է որոշակի դիրքորոշում հայտնելու, եւ Բաքվից է կախված, թե կարո՞ղ է արդյոք հակամարտության խաղաղ կարգավորումը հեռանկարային դառնալ: Նա նաեւ ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում եւս մեկ՝ ոչ պակաս կարեւոր գործոն է Թուրքիան. «Ադրբեջանի հետ Թուրքիայի շփումները պետք է գրավեն Ռուսաստանի ուշադրությունը, քանի որ Հարավային Օսիայում Ռուսաստանի հակամարտությունից հետո Թուրքիան դադարել է գոհանալ տարածաշրջանային, մերձարեւելյան տերության դերով եւ հավակնում է միջազգային հարցերի կարգավորման՝ աշխարհի այլ տարածաշրջաններում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել