Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԸՍՏ ՀԱԿ ԱՆԴԱՄԻ՝ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԼՈՒԾԻ ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Օգոստոս 25,2011 00:00

\"\"

ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանն «Առավոտին» տված հարցազրույցում պատասխանելով հարցին, թե համարո՞ւմ է արդյոք, որ երկխոսության միջոցով հնարավոր է լուծել այն խնդիրները, որոնք հռչակել է ՀԱԿ-ը՝ ասաց. «Չեմ գտնում, թե այդ բանակցությունները կլուծեն այն խնդիրները, որոնք առկա են Հայաստանի ներքաղաքական կյանքում, եւ որոնց համար մենք պայքարում ենք քանի տարի: Արդեն երեւում է, որ երկխոսությունը չի տալու պատասխանն այն հարցերի, որոնք 3 տարուց ավելի մտահոգում են ե՛ւ մեր հասարակությանը, ե՛ւ միջազգային կառույցներին՝ ինչո՞ւ եղավ մարտի 1-ը եւ այլն: Եթե մեկն ասի, թե այդ երկխոսությունը երաշխիք կտա, որ լավ անցնեն նոր ընտրությունները՝ չեմ հավատա, քանի որ, ի վերջո, վերացված չեն պատճառները՝ իրենց պաշտոններում են այն մարդիկ, որոնք կեղծում էին կամ գործեր սարքում՝ մարդկանց դատապարտելով իրենց քաղաքական հայացքների համար եւ այլն: Ոչ մեկը պատասխանատվության չի կանչվել, եւ սրա մասին ընդհանրապես չի խոսվում: Մարդիկ կան, որոնք ասում են՝ կտեսնենք, ի վերջո, ժամկետ կա մինչեւ սեպտեմբեր, գոնե կասենք, թե մեր կողմից փորձեցինք: Այդ տեսակետը կա, եւ ես ընդունում եմ այն»:
Մանրամասն՝ «Առավոտի» վաղվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել